Հարավային Կալիֆորնիայի համալսարանի նոյեմբերի 20-ի Սփյուռքի գիտաժողովն ինտեռնետով կսփռվի ամբողջ աշխարհով


Հարավային Կալիֆորնիայի համալսարանի նոյեմբերի 20-ի Սփյուռքի գիտաժողովն ինտեռնետով կսփռվի ամբողջ աշխարհով

  • 20-11-2010 11:30:51   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստվում է մեկօրյա միջազգային գիտաժողով անցկացնել հայկական Սփյուռքի վերաբերյալ` կենտրոնանալով միասնական գործողությունների հրամայականների եւ գործոնների վրա եւ ուսումնսիրել դրանց հասնելու ձեւերն ընտրական գործընթացների միջոցով: Գիտաժողովը համազգային գործակցության ու ամրապնդման տարբեր մեթոդներ եւ որոնելու է մեխանիզմներ` սփյուռքի ղեկավարության կառույցի օրինականությունն ու արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար: Ըստ երեւույթի, Սփյուռքի գիտաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում եւ Սփյուռքի բոլոր համայնքներում: Գիտաժողովին ներկա լինելու համար խնդրում ենք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` Լոս Անջելեսի ժամանակով ժամը 9:30-ից մինչեւ 16:30-ը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Town and Gown սրահում: Գիտաժողովի աշխատանքներին կարելի է հետեւել ինտերնետով. http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն