Մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ


Մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ

  • 07-03-2012 21:48:05   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ, որն ի տարբերություն նախորդ տարիների, կիրականացվի ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այլ նաեւ մայրաքաղաքի բազմապրոֆիլ մի շարք այլ բուժհաստատություններում: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց հետո` անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն