Կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը


Կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը

  • 12-03-2012 15:40:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոր ավտոմայրուղին կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթեւեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս: «Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում եւ շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու եւ ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,-նշել է քաղաքապետը: Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաեւ շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային եւ Լենինգրադյան փողոցին: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական եւ երկրորդական փողոցների փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետեւանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթեւեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների ու թերությունների վերաբերյալ կազմվում են համապատասխան արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ փետրվարին հասարակական կազմակերպությունների հետ անցկացված մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել 234 ավտոբուսային եւ 830 միկրոավտոբուսային երթերում: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո անբավարար է գնահատվել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը եւ այժմ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ եւ տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ նվազեն քաղաքացիների դժգոհությունները: «2012 թվականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխություններ մասնավորապես երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապված, ինչպես նաեւ միկրոավտոբուսներից ավտոբուսների անցման ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը, ողջունելով ներկայացվող այն առաջարկությունները, որոնք ուղղված են հասարակական տրասպորտի սպասարկման բարելավմանն ու զարգացմանն եւ առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ` ներգրավելով նա հասարակական սեկտորին: Գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծման հետ կապված առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրվել են վարչական շրջանների կողմից ներկայացված առաջարկները, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն, եւս 2-ը քննարկման փուլում են: Առողջապահության վարչության պետը, անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Նշվել է, որ տնտեսվարողների բացակայության պայմաններում հիմնական խնդիրը կապված է գետնանացումների լուսավորության ապահովման հետ: Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քննարկել եւ լուծելումներ գտնել գետնանցումներում մշտական լուսավորության ապահովման այլընտրանքային տարբերակների ուղղությամբ: «Հաշվի առնելով հասարակական կարգի խախտումներն ու լուսավորության սարքերի կոտրման եւ անհետացման դեպքերը, մենք պետք է նոր լուծումներ գտնենք, որպեսզի ապահովենք մեր բնակիչների անվտանգ տեղաշարժը գետնանցումներով» ,-նշել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին եւ ցուցանիշներին`քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել, աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը եւ անընդհատ աշխատանքներ տանել գումարների հավաքագրումը արդյունավետ կազմակերպելու նպատակով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի եւ Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: «Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված եւ կատարված աշխատանքները: «Կանաչ Երեւան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետեւողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,-նշել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակին` քաղաքապետը հանձնարարել է պատշաճ ձեւով իրազեկում ապահովել, թե առողջապահական որ հաստատություններում են տրամադրվելու համապատասխան անվճար բուժծառայությունները: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ցանկը եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play