Կրթական ՀԿ-ն հավաքագրում է անձանց գալիք ԱԺ ընտրություններին դիտորդ աշխատելու համար


Կրթական ՀԿ-ն հավաքագրում է անձանց գալիք ԱԺ ընտրություններին դիտորդ աշխատելու համար

  • 13-03-2012 22:39:14   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ն (ԵՆ) հավաքագրում է հետաքրքրված անձանց գալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ աշխատելու համար: Կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացնելու համար կներգրավի 200-ից ավելի դիտորդ: Հասարակական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 29-րդ հոդվածով տրված իրավունքի շրջանակներում ԵՆ-ը 2012 թ-ի մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին Երեւան քազաքի երկու ընտրատարածքներում եւ Գեղարքունիքի մարզի մեկ ընտրատարածքում ծրագրում է իրականացնել դիտորդական առաքելություն: Եթե ցանկանում եք ընտրություններին մասնակցել որպես դիտորդ կազմակերպության դիտորդական առաքելության ներքո, խնդրում ենք լրացնել http://www.yfa.am/?id=25&lg=arm կայքում տեղադրված Դիմում հարցաթերթիկը եւ ուղարկել observation@yfa.am էլեկտրոնային հասցեին (Դիմում հարցաթերթիկը կցված է նամակին կամ կարող եք ներբեռնել կայքի Նորություններ բաժնի Հայտարարություններ ենթաբաժնում): Որպես դիտորդ աշխատելու համար դիմորդները առնվազն պետք է լինեն` գ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներ գ Անկուսակցական գ Գերազանց տիրապետեն հայերեն լեզվին: Նախնական ընտրությունը կիրականացվի՝ հիմնվելով դիմորդների աշխատանքային եւ ընտրություններում մասնակցելու փորձի, ինչպես նաեւ կրթության մասին տրամադրած տեղեկությունների հիման վրա: Նախնական ընտրությունն անցած դիմորդները կանցնեն վերապատրաստման դասընթացներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմորդները պետք է հանձնեն քննություն եւ հավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից: Այն դիմորդները, որոնք կահավատարմագրվեն ԿԸՀ-ի կողմից եւ որոնց հետ կկնքվի պայմանագիր, աշխատելու են մեկ օր, հերթափոխով (ընտրությունների օրվա առավոտյան 7-ից մինչ ընտրատեղամասի կողմից քվեարկության արդյունքների ամփոփման ավարտը): Աշխատանքը վճարովի է: Դիմում հարցաթերթիկը կարող եք ուղարկել մինչ սույն թվականի մարտի 23-ը ներառյալ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ, Վաղարշյան 10/4 հասցեով, հեռ. 211-606:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play