«Մեկ պատուհանի» սկզբունքը կգործի նաև ազատ տնտեսական գոտում


«Մեկ պատուհանի» սկզբունքը կգործի նաև ազատ տնտեսական գոտում

  • 15-03-2012 13:49:46   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 15-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ նման գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվության ներկայացման կարգերը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հաստատվել է նաեւ ՀՀ ԿԸՀ «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, ԿԸՀ վերազինում եւ ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը: Կառավարության նիստում հաստատվել են՝ «Տեղեկատվական եւ ուսուցողական կայքերի մշակման եւ սպասարկման ծառայություններ» ծրագիրը /որով նախատեսվում է ստեղծել համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրս, էլեկտրոնային թերթի միջոցով նպաստել Հայաստանի եւ սփյուռքի կապի ամրապնդմանը/, «Հայկական սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման ծրագիրը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Միջազգային համադրումներե ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 2012-2014 թթ. կատարման ենթակա աշխատանքների ծրագիրը, «2012-2014 թթ. բուսասանիտարական համակարգի բարելավման եւ մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը, ՀՀ-ում 2012-2014 թթ. անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիրը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի, հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները, ՀՀ 2012/2013 թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում Եվրոպական Միության կրթական համակարգի ընդլայնման ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին։
Նոյյան տապան  -   Հասարակություն