Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը երևանյան բուհերում


Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը երևանյան բուհերում

  • 16-03-2012 22:03:01   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մարտի 15-27-ը Երեւանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում հանդես կգան «Երիտասարդները երիտասարդների համար» համատեղ նախագծով: Այս համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Hollywood Non-Stop» խորագրով կներկայացնի արդեն դասական համարվող «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտությունը, ինչպես նաեւ ամերիկյան կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչներ Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնշտեյնի, Ջոն Վիլիամսի եւ այլ հանրահայտ կոմպոզիտորների երկերը: Այս համատեղ ծրագիրն ունի մեկ նպատակ` հարուստ եւ հագեցած երաժշտությամբ հայ երիտասարդությանը ավելի մոտեցնել եւ հաղորդակից դարձնել ամերիկյան երաժշտարվեստին: «Hollywood Non-Stop» խորագրով համերգաշարի 3-րդ համերգը տեղի կունենա մարտի 19-ին ժամը 15-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում /Ուսումնական թատրոն/ Ծրագրում John Williams - Theme from the Movie "Schindler?s List" Ջոն Վիլյամս - Երաժշտություն «Շինդլերի գրառումները» կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Star Wars" Ջոն Վիլյամս - Երաժշտություն «Աստղային պատերազմներ» կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Harry Potter" Ջոն Վիլյամս - Երաժշտություն «Հարի Փոթեր» կինոֆիլմից John Williams - Theme from the Movie "Jurassic Park" Ջոն Վիլյամս - Երաժշտություն «Ջուրասիկ այգին» կինոֆիլմից Ennio Morricone - Theme from the Movie "The Mission" Էնիո Մորիկոնե - Երաժշտություն «Առաքելություն» կինոֆիլմից Ennio Morricone - Theme from the Movie "Once Upon a Time in America" Էնիո Մորիկոնե - Երաժշտություն «Մեկ անգամ Ամերիկայում» կինոֆիլմից Nino Rota - Theme from the Movie "The Godfather" Նինո Ռոտա - Երաժշտություն «Կնքահայրը» կինոֆիլմից Nino Rota - Theme from the Movie "Romeo and Juliet" Նինո Ռոտա - Երաժշտություն «Ռոմեո եւ Ջուլիետ» կինոֆիլմից James Horner - Theme from the Movie "Braveheart" Ջեյմս Հորներ - Երաժշտություն «Խիզախ սիրտը» կինոֆիլմից Hans Zimmer - Theme from the Movie "Pirates of the Caribbean" Հանս Ցիմմեր - Երաժշտություն «Կարիբյան ծովի ծովահենները» կինոֆիլմից Leonard Bernstein - Theme from the Movie "West Side Story" Լեոնարդ Բերնսթայն - Երաժշտություն «Վեսթսայդյան պատմություն» կինոֆիլմից Howard Shore - Theme from the Movie "The Lord of the Rings" Հովարդ Շոր - Երաժշտություն «Մատանիների տիրակալը» կինոֆիլմից Lalo Schifrin - Theme from the Movie “Mission: Impossible” Լալո Շիֆրին - Երաժշտություն «Առաքելություն. չի կատարվել» կինոֆիլմից Monty Norman - Theme from the Movie "Die Another Day" Մոնտի Նորման - Երաժշտություն «Մեռիր, բայց ոչ հիմա» կինոֆիլմից Greg Camp - Theme from the Animated Movie "Shrek" Գրեգ Քեմփ - Երաժշտություն «Շրեկ» մուլտֆիլմից Henry Mancini - Theme from the Movie "Breakfast at Tiffany?s" Հենրի Մանցինի - Երաժշտություն «Նախաճաշ Տիֆանիի մոտ» կինոֆիլմից George Gershwin - Themes from the Movie "An American in Paris" Ջորջ Գերշվին - Երաժշտություն «Ամերիկացին Փարիզում» կինոֆիլմից George Gershwin - Piece from the Musical Composition "Rhapsody in Blue" Ջորջ Գերշվին - Հատված «Կապույտ ռապսոդիա» ստեղծագործությունից George Gershwin - Pieces from the Opera "Porgy and Bess" Ջորջ Գերշվին - Հատվածներ «Պորգի եւ Բես» օպերայից Կից ներկայացվում է այն բուհերի ցանկը, որտեղ կայանալու են «Hollywood Non-Stop» խորագրով համերգները: 1. Մարտի 15 ժամը 14:00 Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի գլխավոր դահլիճ 2. Մարտի 16 ժամը 16:00 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ` գիտակրթական միջազգային կենտրոն 3. Մարտի 19 ժամը15:00 Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ /Ուսումնական թատրոն/ 4. Մարտի 20 ժամը 15:00 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 5. Մարտի 22 ժամը 15:00 Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 6. Մարտի 23 ժամը14:30 Հայ-Ռուսական Սլավոնական համալսարան 7. Մարտի 26 ժամը 14:30 Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան 8. Մարտի 27 ժամը 17:00 Հայաստանի ամերիկյան համալսարան Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010 581471 098310360 ՀՊԵՆ տեղեկատվական բաժին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play