Շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ


Շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ

  • 29-03-2012 13:20:55   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ: Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից կոչ են անում քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21):
Նոյյան տապան  -   Տնտեսություն