Մեկնարկում է «Անդրադարձ գեղեցիկին և ներդաշնակին» կրթական ծրագիրը


Մեկնարկում է «Անդրադարձ գեղեցիկին և ներդաշնակին» կրթական ծրագիրը

  • 29-03-2012 17:28:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» նոր կրթական ծրագրին: Այն նախատեսված է բարձր դասարանների աշակերտների համար եւ իրականացվում է «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագիրը ծանոթացնում է երիտասարդներին 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստին, ինչպես նաեւ ստեղծում արվեստի վերաբերյալ մտքերի փոխանակման եւ քննարկման ստեղծագործ միջավայր: «Անդրադարձ գեղեցիկին եւ ներդաշնակին» կրթական ծրագրի առաջին հանդիպումը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 5-ին: Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play