«Մեցցո» ակումբում Պատրիկ Ֆիորին կատարելու է իր գրած ՙ"Հայաստանի լեռները" երգը


«Մեցցո» ակումբում Պատրիկ Ֆիորին կատարելու է իր գրած ՙ"Հայաստանի լեռները" երգը

  • 30-03-2012 19:36:16   | Հայաստան  |  Մշակույթ

Պատրիկ Ֆիորին իր արկղիկն ունի “Մեցցո”-ում Մարտի 31-ին Երեւանի հայտնի «Մեցցո» ակումբում կկայանա ֆրանսիացի հանրաճանաչ երգիչ Պատրկ Ֆիորիի (Շուշայան) համերգը: "Շատ հպարտ եմ, որ հայ եմ: Ես ապրել եմ հայկական երաժշտությամբ, Հայաստանի համերով ու բույրերով",- համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգիչը։ "Լավ հիշում եմ սուրճի բուրմունքը, որ տատս էր եփում: Միշտ շատ շոյված եմ եղել այն հյուրընկալությունից, որին այստեղ հանդիպել եմ թե ես, թե´ ինձ ուղեկցող ընկերներս",- ընդգծեց նա։ Սա ֆրանսահայ երգչի երկրորդ այցն է Հայաստան: Առաջինը եղել է 2004 թ.-ին: Կիսվելով իր առաջին այցելությունից ստացած տպավորություններից, երգիչը հիշեց մի դեպք Էջմիածնում, երբ նրան մի կին էր մոտեցել: " Նա ժպտում էր ինձ եւ ես մտածում էի, որ նա կմոտենա ինձ եւ գուցե փող կուզի, սակայն բնավ էլ այդպես չեղավ. նա մոտեցավ եւ հայերեն ինչ-որ բան ասաց, որը ես չհասկացա: Հայրս թարգմանեց: Կինն ինձ ասել էր` "Դու շատ լավ մարդ ես": Այդ կնոջ աչքերում ես վերգտա այն, ինչ լսել էի իմ տատիկից՝ ջերմություն ու բարություն: Դա առաջին տպավորությունն էր այս երկրից, որն ինձ հուզեց մինչեւ հոգուս խորքը?, - խոստովանեց Ֆիորին։ Երգիչը հայերեն չգիտի եւ համարում է, որ այն իր համար բարդ լեզու է։ Սակայն նա հայերեն գրված երգ ունի. «Մի անգամ պատահական դիտեցի Անրի Վեռնոի «Մայրիկ» ֆիլմը եւ շատ տպավորվեցի ֆիլմում հնչող հայկական երաժշտությամբ",- ասաց Ֆիորին ու լրագրողների համար կամաց երգեց երգը: Այդ երգի համար նա խոսքեր գրեց, որոնցում արտացոլված են հիշողություններ իր Հայաստան կատարած այցից: "Երգը կոչվում է "Les montagnes de l'Armenie (?"Հայաստանի լեռները?). ?Այդ երգում ամփոփված է մեր ընտանիքի պատմությունը եւ հայ ժողովրդի ցավը?,- ասաց երգիչը եւ տեղեկացրեց, որ երեւանյան համերգում կատարելու է այդ երգը, ինչպես նաեւ իրեն ճանաչում բերած «Բելլ» երգը "Փարիզի աստվածամոր տաճարը" հայտնի մյուզիքլից։ Ֆիորին պատմեց նաեւ, որ ամեն երեկո նվագում է իր հոր նվիրած դուդուկը։ "Ի դեպ, դուդուկը հնչում է իմ բոլոր համերգներում", - ասաց երգիչը: Անդրադառնալով մարտի 31-ի "Մեցցո" ակումբում կայանալիք համերգին, Պատրիկը նշեց, որ երեկոյի սկզբում ելույթ կունենա նաեւ նորահայտ տաղանդավոր երաժիշտ ֆրանսաբնակ տասնմեկամյա Րաֆֆին, ով ծնվել է հայկական ընտանիքում: "Այն ամենը, ինչ նա նվագում է, սովորել է առանց ուսուցչի, միայն լսողությամբ",- ասաց Ֆիորին: Պատրիկ Ֆիորին ելույթ կունենա շուրջ մեկ ժամ, սակայն խոստացավ, որ առաջիկայում կրկին կայցելի Հայաստան: «Գուցե մենակ գամ, գուցե` «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով՝ դեռ չգիտեմ, բայց ինձ հաստատ չեք մոռանա»,- խոստացավ երգիչը: Երգիչը նշեց, որ ինքը մեկ տարի ու կես եղել է շրջագայության մեջ եւ ուրախ է, որ ավարտն ազդադարվում է Երեւանում ողջույն-համերգով: «Սա իրոք շատ լավ առիթ էր գալու Հայաստան եւ մեկ անգամ եւս շփվելու հայ հանդիսատեսի հետ»,- ասաց նա: Երեւանից երգիչը ուղեւորվելու է Լիբանան եւ Ռուսաստան՝ ուր հանդես է գալու համերգներով, այնուհետեւ կզբաղվի իր նոր ալբոմի ձայնագրությամբ: 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ մարտ Պատրիկ Ֆիորին կրկին հանդես կգա հյուրախաղերով: Ինչպես նշեցին Պատրիկ Ֆիորիի երեւանյան համերգի կազմակերպիչները, երգչի այս համերգը յուրահատուկ նվեր է լինելու իրեն երկրպագող կանանց՝ տոների կապակցությամբ։ Մեցցո ակումբում կա գեղեցիկ մի ավանդույթ՝ սիգարների սենյակում գտնվող արկղիկների վրա հայտնի մարդիկ թողնում են իրենց ստորագրությունները եւ արկղիկն այնուհետեւ դառնում է իրենցը։ Այնտեղ նրանք կարող են պահել ամեն ինչ՝ իրենց ցանկությամբ։ Նման արկղիկների վրա իրենց ստորագրությունն են դրել, մասնավորապես, Արտո Թունջբոյաջյանը, Վախթանգ Կիկաբիձեն եւ շատ ուրիշներ։ Լրագրողների հետ հանդիպումից հետո իր ստորագրությունը այդ արկղիկներից մեկի վրա դրեց նաեւ Պատրիկ Ֆիորին եւ այն այսուհետ դարձավ Պատրիկ Ֆիորիի արկղիկը Մեցցոյում։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play