ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ՀՀ Արտգործնախարարությանն առընթեր Դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին<br />


ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է ՀՀ Արտգործնախարարությանն առընթեր Դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին

  • 08-10-2010 15:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ՀՀ Արտաքին գործերի նախարարությանն առընթեր Դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներին` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ: Հանդիպման մասնակիցների խնդրանքով նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա գործընթացին, ներկայացրել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի Մամուլի ծառայության, հանդիպման վերջում Գ.Պետրոսյանը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական