Պաշտպանը ներկայացրել է 2012-2017 թթ. ռազմավարությունը
04-04-2012 19:47:20 | Հայաստան | Իրավունք
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, կլոր սեղանի շուրջ քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. Տարեկան զեկույցում նշված Հայատանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները: Ի լրումն, Պաշտպանը ներկայացրել է նաեւ 2012-2017 թթ. Մարդու իրավունքների պաշտպանի ռազմավարությունը, որին հետեւլ է հարց ու պատասխանի մասը:
Ռազմավարությունը մշակվել է միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաեւ Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարեւորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթի հիմքում ընկած են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարիների ընթացքում։