Ա. Աշոտյան. «Շուկայի հստակ պահանջարկին կրթության համակարգն արձագանքում է անմիջապես»


Ա. Աշոտյան. «Շուկայի հստակ պահանջարկին կրթության համակարգն արձագանքում է անմիջապես»

  • 06-04-2012 16:44:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 6-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Ռեբեզին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության սոցիալական պարտավորություն ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է կրթության ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն ինչպես կրթության որակի զարգացմանը, այն պես էլ տնտեսություն-կրթություն կապի սերտացմանը եւ հավաստիացրել, որ ընկերության հետ համագործակցությունը կրթության ոլորտում շարունակական կլինի: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այն ոլորտներում, ուր շուկան ձեւավորում է հստակ պահանջարկ, մասնագիտական կրթության համակարգն անմիջապես դրան արձագանքում է, ինչպես դա տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բանկային համակարգի պարագայում», - նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ միջին մասնագիտական կրթության ոլորտին վերջին տարիներին նոր շունչ է տրվել, եւ համագործակցությունը մասնավոր բիզնեսի հետ` կոնկրետ մասնագիտությամբ կադրեր պատրաստելու ուղղությամբ, զարգացում է ապրում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ ընկերությունն ակտիվ համագործակցում է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի, Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Այդ համատեքստում տնօրենն անդրադարձել է նշված ուսումնական հաստատությունների դասասենյակների հագեցվածության, գրադարանները համապատասխան գրականությամբ համալրման, ՀՊՃՀ ուսանողների Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհում կրթությունը շարունակելու հնարավորության եւ որակավորման բարձրացման խնդիրներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play