«Շիրակ կենտրոն»-ը ահազանգում է, որ Գյումրու կենտրոնական մասի փողոցներն անմխիթար վիճակում են


«Շիրակ կենտրոն»-ը ահազանգում է, որ Գյումրու կենտրոնական մասի փողոցներն անմխիթար վիճակում են

  • 10-04-2012 23:06:20   | Շիրակի մարզ  |  Հասարակություն


«Շիրակ կենտրոն»-ը ահազանգում է, որ ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի մարտի 1-ի նիստում, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, մշակութային տարածք ճանաչված ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փողոցները անանցանելի են: «Այսօր մենք որոշեցինք մեր հերթական տեսանյութում անդրադառնալ Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ եւ անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան եւ Շեդրին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին: Ակնկալում ենք, որ տեսանյութից հետեւություններ կանեն նաեւ Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն եւ քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթեւեկում»,-մասնավորապես ասված է «Շիրակ կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/OXGI3GvoOQM
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play