Սմբատ Զոհրապի անվան դպրոցի 30 աշակերտներ հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում
15-09-2010 13:43:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՎիվաՍել-ՄՏՍ
Ինքդ կատարիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել եւ դարձիր ապագայի ղեկավար, եթե ցանկանում ես օգտակար լինել Հայրենիքիդ
14-ը սեպտեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում անցավ Բաց դռների օր` այս անգամ Սմբատ Զոհրապի անվան դպրոցի աշակերտների համար:
«Այժմ դուք կարող եք կերտել ձեր ապագան` ընտրելով մի ճանապարհ, որը մենք, որպես օրինակ, պատրաստ ենք ներկայացնել ձեզ», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ,Բիզնես, որն ունի առաքելությունե թեմայով դասախոսության ընթացքում` աշակերտներին ներկայացնելով հաջողակ բիզնեսի զարգացման ռազմավարության մոդելը:
Աշակերտներին ցուցադրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-մոդելի օրինակներ` ներկայումս Հայաստանում ամենահզոր` ավելի քան 650 բնակավայրերում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի տեխնիկական հնարավորությունների շեշտադրմամբ: Ռալֆ Յիրիկյանը խոսեց նաեւ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մարքեթինգային ռազմավարության եւ լուծումների մասին:
Դասախոսության մի առանձին հատված նվիրված էր Կորպորատիվ պատասխանատվության գաղափարին, որի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոդելը ներկայացվեց աշակերտներին: Կորպորատիվ պատասխանատվությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության ռազմավարության հիմքում ընկած բիզնես-մոտեցում է: Աշակերտները մասնավորապես հետաքրքրված էին Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատելու հնարավորություններով: Ընկերության գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ այժմ հայաստանյան երիտասարդները մասնագիտական կրթության եւ կարիերայի ավելի լայն հնարավորություններ ունեն, համեմատ իր դպրոցական տարիների հետ, որոնք նա անց էր կացրել իր ծննդավայր Լիբանանում:
«Նորարարությունն է հաջողության տանող ուղին: Դուք պետք է գնահատեք Հայրենիքում սովորելու եւ աշխատելու` ձեզ ընձեռնված հնարավորությունը: Փոխեք ինքներդ ձեզ, զարգացրեք մասնագիտական հմտությունները, արդյունավետ օգտագործեք ժամանակը, մի հանձնվեք, կամավոր դարձեք, եթե չեք կարող աշխատանք գտնել: Ձեր նախասիրությունները, ոգեշնչվածությունը, հետաքրքրությունները եւ հասարակական ակտիվությունը կարիերայում լավագույն ուղեցույցը կլինեն», - խորհուրդ տվեց Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն անդրադարձավ նաեւ շուկայական մրցակցության, կորպորատիվ մշակույթի զարգացման խնդիրներին, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու կարեւորությանը:
Դասախոսությունից հետո աշակերտները շրջեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում, տեխնիկական վարչությունում եւ Զանգերի կենտրոնում:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
ՎիվաՍելՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍելՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍելՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 99.21 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru