«Չենք լռելու». Կաթողիկոսը պետք է տեսնի սարերում գտնվող վանքերի վիճակը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Չենք լռելու». Կաթողիկոսը պետք է տեսնի սարերում գտնվող վանքերի վիճակը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-04-2012 13:06:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան մամուլին կարծիք է հայտնել, որ Երեւանի կենտրոնում կառուցվող կաթողիկոսական ռաբիզ նստավայրի կառուցման շուրջ ծագած աղմուկը եւ հասարակության բացասական կարծիքները ժամանակի ընթացքում կվերանան։ Նա ասել է, որ ժամանակը ցույց կտա, որ բոլոր «տաճարները մեր ժողովրդին են ծառայում, եւս մի նոր գմբեթ է վեր խոյանում եւ մի նոր սրբավայր է գալու է ծառայելու մեր ժողովրդին»: Թե որքանով այդ նստավայր-օբյեկտը կարելի է «տաճար» կոչել, ասել դժվար է: Բայց որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որեւէ կերպ չի պատրաստվում վերանայել իր մոտեցումները եւ բառի բուն իմաստով «թքած ունի» սարերում գտնվող, անտերությունից կործանվող վանքերի եւ եկեղեցիների վրա, հստակ է: Նրա համար շատ ավելի կարեւոր է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող այդ անճոռնի շինությունը, որը նա «տաճար» է անվանում: Եթե Գարեգին Երկրորդը ուղղակի տեղյակ չէ սարերում գտնվող վանքերի վիճակի մասին եւ նպատակահարմար չի գտնում փորձել համոզել բարերարներին միջոցներն ուղղել այդ ուղղությամբ, ապա «Չենք լռելու»-ն պատրաստ է տանել նրան մարզեր եւ ցույց տալ, թե ինչ օրն են ընկել մեր սրբավայրերը այդ թվում եւ իր արհամարհանքի պատճառով: Նախաձեռնությունը կսպասի հրավերի պատասխանին [email protected] էլեկտրոնային հասցեով: Դեռեւս անցյալ ամռանը «Չենք լռելու»-ն այս թեմայի վերաբերյալ սլայդշոու էր պատրաստել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն