Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին մզկիթ չի դառնա,- վստահեցնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը<br />


 

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին մզկիթ չի դառնա,- վստահեցնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

  • 14-09-2010 22:13:43   | Հայաստան  |  Մշակույթ
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին մզկիթի չի վերածվի, քանի որ այն ընդգրկված է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ցուցակում: Նման համոզմունք է հայտնել թուրքագետ Հակոբ Չքրյանը սեպտեբբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` եկեղեցին վերացնելու համար թուրքերը այն պետք է հիմնովին քանդեն, այլ ոչ թե վերածեն մզկիթի, քանի որ ամբողջ աշխարին հայտնի է, որ այն հայկական է: Նույն եկեղեցու գմբեթի վրա խաչի տեղադրման վերաբերյալ թուրքագետը տեղեկացրեց, որ խաչը պատրաստ է եղել դեռեւս 2007 թվականին, սակայն մինչ այժմ չի տեղադրվել: «Սասունի» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի տեղեկացմամբ` թուրքերը զբոսաշրջիկներին 80-100 դոլարով վաճառում են մի գիրք, որում ներկայացված Վանի ասեղնագործությունը, ձեռագործությունը եւ գորգագործությունը մատուցում են որպես իրենց` թուրքական արվեստի նմուշներ: Հակոբ Չաքրյանի ներկայացրած տվյալներով, 1914 թվականի թուրքական մամուլի տեղեկություններով Թուրքիայի ասիական հատվածում կար 2538 հայկական եկեղեցի ու մատուռ: 1915-ի կոտորածից չփրկվեցին նաեւ մշակույթի կոթողները: 1974-ին արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրած զեկույցում Թուրքիայի այս հատվածում նշվում է 531 հայկական եկեղեցի: Այսօր Թուրքիայի այդ հատվածում մնացել է հայկական միայն 4 եկեղեցի:
Նոյյան տապան  -   Մշակույթ