ԵՊԼՀ-ի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին ՀՀ ԿԳ նախարարին հրաժարվել դիրքորոշումից


ԵՊԼՀ-ի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին ՀՀ ԿԳ նախարարին հրաժարվել դիրքորոշումից

  • 14-04-2012 14:47:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երեկ՝ 13.04.2012թ.-ին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը աբսուրդային համարեց մեկնաբանությունները(http://www.panarmenian.net/arm/news/102957/) ԵՊԼՀ-ի կազմալուծման մասին (նրա՝ ՀՀ մանկավարժական համալսարանի հետ միաձուլմանը կամ ԵՊԼՀ-ի շենքի վաճառքը): Իրավասություն չունենալով հերքել կամ հավաստիացնել այդ լուրերը՝ համենայնդեպս ուզում ենք հայտարարել, որ նման լուրերի համար հիմք կարող են ծառայել նախարար Աշոտյանի գործունեությունը, նրա արձակած հրամանները եւ համալսարանին ուղղված գրությունները: Որպես օրինակ հրապարակենք ՀՀ ԿԳՆ 12.03.2010թ. 95-Ա/Ք հրամանը՝ 031100-«Լեզվաբանություն» եւ 031200-«Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը մերժելու մասին: Եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, ապա բուհը կզրկվեր «Լեզվաբանություն» եւ «Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտություններից, իսկ ԵՊԼՀ ուսանողները պիտի տեղափոխվեին լիցենզավորված այլ բուհեր: Համալսարանում մնալու էր 3 մասնագիտություն՝ մանկավարժություն, միջազգային լրագրություն, կրթության կառավարում՝ մոտ 4000 ուսանողից մոտավորապես ունենալով 400 ուսանող: Բնական է, որ նման բուհի գործունեությունը դժվար թե համարվեր նպատակահարմար, եւ այն կմիացվեր համապատասխան պրոֆիլ/ուղղվածություն ունեցող բուհի, ավելին՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն շենքը ենթակա կլիներ վաճառքի: Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play