Մրցույթի հրավեր. Հայաստանում Էլ-նոտարի տեղեկատվական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքավորումների և ծրագրային միջոցների գնում


Մրցույթի հրավեր. Հայաստանում Էլ-նոտարի տեղեկատվական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքավորումների և ծրագրային միջոցների գնում

  • 16-04-2012 08:18:08   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ Հայաստանում Էլ-նոտարի տեղեկատվական համակարգի (ՀԷՆՏՀ/AENIS) համար տեխնիկական սարքավորումների եւ ծրագրային միջոցների գնում 1. Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության միջեւ ‘Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը’ համատեղ ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը կազմակերպում է մրցույթի հրավեր՝ նպատակ ունենալով պայմանագիր կնքել ՀԷՆՏՀ համար տեխնիկական սարքավորումներ եւ ծրագրային ապահովում տրամադրելու վերաբերյալ։ Պայմանագրի առարկան վերաբերում է տեխնիկական սարքավորումների եւ ծրագրային ապահովման մատակարարմանը եւ դրանց տրամադրմանը ՀՀ Արդարադատության նախարարությանը, ինչպես նշված է Հավելվածում՝ Հայաստանի բոլոր շրջաններում նոտարներին տեխնիկական միջոցներով եւ համակարգչային ծրագրերով վերազինելու (մոդուլներ) նպատակով։ 2. Եվրոպայի խորհուրդը 47 անդամ պետություն ունեցող միջազգային կազմակերպություն է, որն օգտվում է արտոնություններից եւ անձեռնմխելիություններից, համաձայն Արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի։ Պայմանագիրը ստորագրող կողմի եւ Եվրոպայի խորհրդի քարտուղարության միջեւ ցանկացած վեճ կապված պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հետ, որի շուրջ կողմերը չեն կարողանում հասնել բարեկամական համաձայնության, համաձայն վերը նշված Համաձայնագրի Հոդված 21-ի, պետք է ներկայացվի արբիտրաժի այն պայմաններով, որոնք սահմանված են 1976թ. Փետրվարի 27-ին Գլխավոր քարտուղարի ստորագրած Թիվ 481 կանոնով, որը հաստատված է Նախարարների կոմիտեի կողմից։ 3. Մրցույցի բոլոր մասնակիցներից պահանջվում է համապատասխանել հետեւյալ չափանիշներին՝ • Գրանցված լինել Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ պետությունում • Ունենալ առնվազը երկու տարվա փորձ ՏՏ ոլորտում։ Այս փորձը պետք է ապացուցվի երրորդ կողմի հանձնարարականներով, որոնցում մանրամասն ներկայացվի նմանօրինակ ծրագրի համար մրցույթի մասնակցի կողմից իրականացված աշխատանքի նկարագիրը։ • Ունենալ ՏՏ սարքավորում Հայաստան ներկրելու փորձ կամ լինել Հայաստանում գրանցված ընկերություն։ • Կարողանալ կազմակերպել ապրանքների տարածաշրջանային առաքումը եւ այն ավարտել պատվերը ստանալուց հետո 12 շաբաթվա ընթացքում։ • Առաջարկը պետք է համապատասխանի տեխնիկական բնութագրերին եւ ընդհանուր ու հատուկ գնման պայմաններին՝ նախապայմանով, որ հաշվի չեն առնվի այն առաջարկները, որոնք չեն համապատասխանի այս պահանջին։ 4. Ընտրության չափանիշները Հայտատնուները կգնահատվեն համաձայն հետեւյալ համեմատական գործոնների՝ • Գին • Երաշխիքային պայմաններ • Մատչելի առցանց օժանդակություն եւ 24/7 համապատասխան սարքավարիչների (դրայվերների) խմբերի մատչելիության ապահովում • Նմանօրինակ մասշտաբի ծրագրերի իրականացման հաստատուն փորձ 5. Բացառման չափանիշները (a) Բացառման ընդհանուր չափանիշներ՝ Հայտատուները դուրս կմնան մրցութային ընթացակարգից, եթե նրանք՝ ա. Դատապարտվել են վերջնական վճռով հետեւյալ մեղադրանքներից որեւէ մեկով կամ մի քանիսով՝ մասնակցություն քրեական կազմակերպությունում, կոռուպցիա, կեղծարարություն, փողերի լվացում. բ. Սնանկության, լուծարման, գործունեության դադարեցման, պարտատերերին անվճարունակության կամ նմանօրինակ այլ ընթացակարգից բխող իրավիճակում է, կամ ենթակա է նմանօրինակ ընթացակարգի. գ. Ստացել է res judicata վճիռ, որը այնպիսի իրավախախտում է արձանագրել, ինչը ներգործում է հայտատուի մասնագիտական ամբողջականությանը կամ ինչը լուրջ մասնագիտական սխալ է. դ. Չի կատարել իր պարտականությունները սոցիալական ապահովագրության վճարների, հարկերի կամ մաքսերի վճարման առումով՝ ըստ այն երկրի կանոնադրական դրույթների, որում գործում է. Բոլոր հայտատուները իրենց հայտը ներկայացնելիս պետք է իրենց պատասխանատվությամբ տրամադրեն հայտարարագիր, որով կհավաստեն, որ իրենք չեն գտնվում վերոնշյալ որեւէ իրավիճակում։ Եվրոպայի Խորհուրդն իրավունք է վերապահում հաջողակ հայտատուներից պահանջել հետեւյալ օժանդակող փաստաթղթերը՝ ա. Ա), բ) եւ գ) կետերի համար ներկայացնել քաղվածք դատական արձանագրություններից, իսկ դա չանելու դեպքում տրամադրել հավասարազոր փաստաթուղթ շահառու երկրի իրավազոր դատական կամ վարչական իշխանության կողմից, որում մատնանշվի, որ նշված պահանջները բավարարված են։ բ. Դ) կետերի համար՝ տեղեկանք շահառու երկրի իրավասու իշխանության կողմից։ (բ) Բացառման չափանիշներ, որոնք առանձնահատուկ են այս մրցույթին՝ Հայտատուները դուրս կմնան մրցութային ընթացակարգից, եթե՝ • Եթե ընկերությունը չունի բավարար միջոցներ նախատեսված առաջադրանքները կատարելու համար • Չունեն տարեկան շրջանառություն, որը երկու անգամ ավելի է տարեկան շնորհվելիք գումարի արժեքից • Չի ներկայացրել առաջարկը մրցույթի տեխնիկական պահանջներին համապատասխան • Պատրաստ չէ ավարտել առաքումը պայմանագիրը ստորագրելուց (կամ կանխավճարի ստացումից հետո, եթե դա կիրառելի է) հետո 10 շաբաթվա ընթացքում. • Պատրաստ չէ առաքել ապրանք, որը համապատասխանում է ԵԽ համապատասխան կանոնակարգերին կամ նորմերին, եթե դրանք կիրառելի են. • Պատրաստ չէ ապահովել տեխնիկական փաստաթղթերի պահանջները. • Չունի այն բոլոր թույլտվությունները եւ արտոնագրերը, որոնք պահանջվում են Հայաստանում կիրառվող օրենքներով տեխնիկական տեղեկատվության պաշտպանության ոլորտում. • Պատրաստ չէ սարքավորումներն առաքել փաստաթղթերում մատնանշված տեղանքներ. • Չի ընդունում Եվրոպայի խորհրդի ընդհանուր գնումների ընթացակարգը։ • Չի ընդունում տեխնիկական առանձնահատկությունները, որակավորման եւ առաքման պահանջները, որոնք կիրառելի են սույն մրցույթի նկատմամբ, ինչպես նշված է մրցույթների հայտարարման վերաբերյալ Հավելված I-ում 6. Հայտերի ներկայացումը Փաթեթները, պատշաճ լրացված ստուգացուցակի հետ (ստուգացուցակի նմուշին եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու համար այցելեք http://www.coe.int/t/CallForTenders/default_en.asp) պետք է ներկայացվեն, ոչ ուշ քան 2012թ. մայիսի 18-ը, կնքված ծրարով, որի վրա նշված լինի հետեւյալը՝ « A n’ouvrir que par la Commission des Marchés» JP Support for Access to Justice in Armenia - contract for the e-notary in Armenia եւ պետք է ներառված լինեն մեկ այլ ծրարում, որը հասցեգրվի՝ CONSEIL DE L’EUROPE 2011AOXXX á l’attention de la Commission des Marchés BP7 F-67075 Strasbourg Cedex France Դրանք նաեւ պետք է էլեկտրոնային փոստով ուղարկվեն Մրցույթների հանձնախմբին՝ cdm@coe.int։ Այլ հասցեով կամ էլեկտրոնային այլ փոստարկղի ուղարկված հայտերը, ինչպես նաեւ այն հայտերը, որոնք կուղարկվեն միայն էլեկտրոնային փոստով, կբացառվեն ընթացակարգից։ Եվրոպայի խորհրդի եւ նրա Մրցույթների հանձնախմբի որոշումը հայտի ընդունման կամ մերժման վերաբերյալ բողոքարկման ենթակա չէ։ Եվրոպայի խորհուրդն իրավունք է վերապահում Ձեզ հետ չկապվել այս մրցույթի առնչությամբ, եթե հայտը չի բավարարել մատնանշված չափանիշները կամ նրանում բացակայում է որեւէ պահանջվող տեղեկատվություն։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կշնորհվի 2012թ. հունիս ամսին՝ հիմնվելով Եվրոպայի խորհրդի Մրցույթների հանձնախմբի առաջարկություններին, իսկ պայմանագրի կատարման մեկնարկը պլանավորված է 2012թ. հուլիսի 13-ին։
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play