Կեղծ ահազանգ.Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել


Կեղծ ահազանգ.Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

  • 16-04-2012 14:02:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 11.38-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե Երեւանի Կոմիտասի 49 շենքի մոտակայքում պայթուցիկ նյութեր են տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Նշված շենքում գտնվող մարդիկ տարահանվել են: Ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցներն իրականացրել են տարածքի զննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն