Ծեծկռտուք Թեղուտում. 20-ը` ընդդեմ 6-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ծեծկռտուք Թեղուտում. 20-ը` ընդդեմ 6-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-04-2012 13:04:01   |   |  Մամլո հաղորդագրություն



Թեղուտի երեկվա միջադեպի հետ կապված ներկաները պատմեցին, որ Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն խմած վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլեւ "օգնության" են կանչել Ալավերդուց կառատեիստների: 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են վնասվածքներ,եւ եւս մեկը ծանր ոտքի կոտրվածքներով հիվանդանոցում է: Հարուցվել է քրեական գործ: Երեկ Թեղուտում լարված վիճակ էր, գյուղացիները փակել էին հանք տանող ճանապարհը եւ թույլ չէին տալիս "Vallex ՓԲԸ" աշխատակիցներն մուտք գործել հանքի տարածք, մինչեւ որ մեղավորները կպատժվեն: Հանքում ներկայումս աշատող թեղուտցին ստանում է 60-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ 300-350 հազար դրամ աշատավարձ կարող են ստանալ միայն կազմակերպության ծանոթ-բարեկամները: Թեղուտցի մի պապիկ ասաց."Մենք մեր ապագան զոհել ենք, հանուն այսօրվա ներկայի, բայց այսօր էլ ինչպես տեսնում եք բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում": Տուժածի մայրը փաստում է. "Ասել են արագ եք քշել թոզ եք արել, թոզը մեզ խեղդում ա, երեկ անձրեւ չէր եկել, երեկ գայիք, կտեսնեիք: Ես էլ պատուհան չեմ բացում թոզի դարդից, կոկորդս խեխտվում ա, լվացք էլ չենք կարողանում փռել..." Թեղուտցին փաստում է, որ այսօր իսկ հանքի պայթեցումներից Թեղուտում շատ փոշոտ վիճակ է...Մնացած մանրամասները տեսանյությում: Թեհմինե Ենոքյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն