Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին


Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին

  • 19-04-2012 12:59:27   | Բրազիլիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ԲԿԳ Գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը: Աշոտ Հովակիմյանը կենտրոնացավ Ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա: Նա նաեւ խոսեց Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին, հատուկ շեշտելով պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարեւորությանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը: Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաների հարցերին, մասնակցեց ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի եւ տեսակետների փոխանակմանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play