Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում փորձառու վարորդների


Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում փորձառու վարորդների

  • 20-04-2012 12:21:59   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։ «D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկա-յական ունեցող վարորդների համար «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ՝ (010) 67 44 20, (010) 67 44 24 եւ (077) 41 00 10 հեռախոսահամարներով։
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play