Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները


Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները

  • 21-04-2012 16:03:18   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որ Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նոյյան տապան  -   Քաղաքական