ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը՝ Երևանում


ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը՝ Երևանում

  • 23-04-2012 13:53:26   | Հայաստան  |  Մշակույթ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երեւանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային եւ Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի Հայաստանի եւ հայության մասին ստեղծված գրականության յուրօրինակ հավաքածու: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային հրատարակիչների ասոցացիայի եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հետ համատեղ:
Նոյյան տապան  -   Մշակույթ