«Չենք լռելու».Քվեաթերթիկներն անվավեր դարձնելու կոչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Չենք լռելու».Քվեաթերթիկներն անվավեր դարձնելու կոչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-04-2012 11:49:40   | Հայաստան  |  Հասարակություն



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դատապարտում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «բոլորին դեմ» տարբերակի բացակայությունը` հորդորելով ընտրողներին երբեք չղեկավարվել «չարյաց փոքրագույնին» ընտրելու սկզբունքով: Դրա փոխարեն համազգային բողոքի ձայն է պետք բարձրացնել` պարզապես անվավեր դարձնելով քվեաթերթիկները: «Չենք լռելու». երիտասարդական նախաձեռնությունը սոցիալական տեսահոլովակ է պատրաստել այս թեմայով: Հոլովակի հերոսուհին առաջիկա ընտրություններում առաջադրված որեւէ ուժի հետ Հայաստանի փրկությունը չի կապում, բայց իրեն զրկել են բոլորին դեմ լինելու իրավունքն արտահայտելուց…
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play