Հայտարարություն՝ «Իմ ընկերը»-2 լուսանկարների մրցույթի վերաբերյալ


Հայտարարություն՝ «Իմ ընկերը»-2 լուսանկարների մրցույթի վերաբերյալ

  • 25-04-2012 14:22:49   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչեւ 17 տարեկան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության նպատակն է դպրոցականների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական եւ համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ հեղինակային լուսանկար` նշելով անուն-ազգանունը, բնակավայրը, դպրոցը, տարիքը եւ հեռախոսահամարը: Մրցութային լուսանկարները կտեղադրվեն http://imynkery2.wordpress.com/ բլոգում: Հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատաքները կցուցադրվեն հունիսի 1-ին Սիրահարների այգում կայանալիք ցուցահանդեսին, իսկ հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ պատվոգրերով: Գլխավոր մրցանակը` թվային ֆոտոխցիկ:Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչեւ մայիսի 10-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորյունի 19 ա, 2-րդ հարկ «Հույսի կամուրջե ՀԿ գրասենյակում: Ուշադրություն. մրցույթի թեմային չառնչվող կամ անհրաժեշտ տեղեկությունների (անուն-ազգանուն, բնակավայր, դպրոց, տարիք, հեռախոսահամար) բացակայության դեպքում աշխատանքները չեն գնահատվի մրցութային հանձնաժողովի կողմից:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play