«Դեղատուն հոգու համար» խորագրով ցուցահանդես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում


«Դեղատուն հոգու համար» խորագրով ցուցահանդես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում

  • 27-04-2012 22:26:12   |   |  Մամլո հաղորդագրություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Դեղատուն հոգու համար»> խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները: Աշխատանքները հիմնականում կերպարվեստի եւ քանդակագործության նմուշների տեսքով էին ներկայացված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված գործերին, զրուցել հեղինակների հետ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշակութային օջախներին եւ հատկապես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին ցուցաբերվող մշտական աջակցության համար, կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքն ինքնին պարտավորեցնում է հնարավորին բարձրաճաշակ ու մնայուն աշխատանքով հանդես գալ: Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ հանրության դատին է հանձնվել նաեւ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի հեղինակած «Մշո ճառընտիրը փրկող կանայք» արձանախմբի մանրաքանդակը: Ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանում հավատարմագրված դեսպանների օժանդակությամբ, ներկայացվել էին նաեւ տարբեր ազգությունների հեղինակների գրքեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play