ՀՀԿ-ի հայտարարությանը կարող են միանալ մյուս կուսակցությունները


ՀՀԿ-ի հայտարարությանը կարող են միանալ մյուս կուսակցությունները

  • 28-04-2012 13:10:45   | Հայաստան  |  Հայտարարություններ

Մենք` Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը չի կարող երաշխավորել անձի Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելը փաստի ստույգ հաստատումը: Մենք հանգեցինք նաեւ այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ: Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ Հանրապետությունից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու: Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա. ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս: ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play