Ժնևում Հայաստանը մասնակցեց Գրքի և մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսին


Ժնևում Հայաստանը մասնակցեց Գրքի և մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսին

  • 02-05-2012 11:26:06   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 25-29-ը Ժնեւում տեղի ունեցավ Գրքի եւ մամուլի միջազգային 26-րդ ցուցահանդեսը (Salon du livre), որին ավանդաբար ներկայացված էր նաեւ Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովվել էր Շվեյցարիայում գործող հայկական ընկերությունների եւ հիմնադրամների հովանավորությամբ: Այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանի տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաեւ ծրագրում բազմաբնույթ ատենախոսությունների ներառման հանգամանքով: Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում եւ արտերկրներում տպագրված հայալեզու եւ օտարալեզու բարձրորակ հրատարակություններ` Հայաստանի եւ հայ ժողովրդի վերաբերյալ պատմական եւ արդիական թեմաներով, ինչպես նաեւ Արցախի, Ջուղայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կազմակերպված ատենախոսություններն ընդգրկում էին հայոց պատմությանը, հայկական մշակույթին, արվեստին, ճարտարապետությանը, հայոց լեզվին եւ ինքնությանը, հայկական Սփյուռքին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող թեմաներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, առանձնակի հետաքրքրությունն էր վայելում Երեւանի` UNESCO-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման թեմայով ցուցադրումները եւ ատենախոսությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play