Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը


Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը

  • 02-05-2012 16:19:47   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտնի են gt hackathon Armenia 2012-ի հաղթողները: Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ապրիլի 27-ից 29-ը Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012 մրցույթի եզրափակիչ փուլը: Այսօր Մեդիամաքսի գրասենյակում տեղի ունեցավ հաղթողների պարգեւատրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Android անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին հանձնեց Samsung Galaxy Nexus սմարթֆոն, իսկ Chrome App անվանակարգում հաղթող թիմի ղեկավարին` HTC Flyer պլանշետային համակարգիչ: gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Developer Group of Armenia եւ Հայկական սոցիալական մեդիա ասոցիացիան: Հաքաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, պաշտոնական գործընկերը` «Մեդիամաքս» մեդիա ընկերությունը: gt hackathon Armenia 2012 եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել էր 15 նախագիծ: Ապրիլի 29-ին, երկօրյա եզրափակիչ աշխատանքից հետո, թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, որից հետո ժյուրին գնահատեց դրանք ու հայտարարեց հաղթողներին: Մրցույթի նպատակն էր ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա եւ հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար: Android անվանակարգում հաղթող ճանաչվեց Event Guide նախագիծը (թիմի ղեկավար` Մինաս Քեշիշյան): Event Guide-ը իրենից ներկայացնում է միջոցառումների կենտրոնացված համակարգի Android հավելված, որը թույլ է տալիս համակարգից օգտվողներին առցանց տեղեկանալ Հայաստանում սպասվող մշակութային, սպորտային եւ ժամանցային իրադարձություններին մասին, կատարել նշումներ օրացույցում, գնահատել եւ առանձնացնել նախընտրելի միջոցառումները։ Այն թույլ է տալիս գտնել մոտակայքում տեղի ունեցող իրադարձություններ կամ կատարել ընդլայնված որոնում, ինչպես նաեւ դրանց մասին սոցիալական ցանցերով տեղեկացնել ընկերներին։ Օգտվողները կկարողանան հավելվածի օգնությամբ հեշտորեն ձեռք բերել էլեկտրոնային QR տոմսեր` շարժական վճարումների համակարգով: Chrome App անվանակարգում հաղթող ճանաչվեց Me Chat նախագիծը (թիմի ղեկավար` Կարեն Ղանդիլյան): Նախագիծը իրենից ներկայացնում է սոցկայքերի, մասնավորապես, Google+-ի, Facebook-ի չաթերի կենտրոնացման համար նախատեսված հավելում: Բրաուզերի պատուհանում բացվում է փոքրիկ դաշտ, որի մեջ հնարավոր կլինի տեսնել սոցքկայքերում տվյալ պահին առցանց գտնվող ընկերներին: Բացի դրանից, Me Chat-ն առաջարկում է թարգմանության հնարավորություն, որն աշխատում է Google Translate համակարգի միջոցով: Օգտատերը կարող է, օրինակ, Facebook-ի չաթում գրել հայերեն հաղորդագրություն, որը խոսակցին ուղարկվելուց առաջ կթարգմանվի նրա համար նախընտրելի լեզվով` ցանկության դեպքում կուղարկվի նաեւ օրիգինալ տարբերակը: Համապատասխան կերպով պատասխանն ավտոմատ կթարգմանվի կարգավորումներում նշված լեզվով: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է Google Developer Group of Armenia-ին, եւ Hakathon 2012-ին, քանի որ հավատում է, որ նման նորարարական նախագծերը եւ միջոցառումները հսկայական ներազդեցություն ունեն երկրի ՏՏ ոլորտի առաջխաղացման հարցում: Hakathon-ի մասնակիցները հանդես են եկել բջջային մի շարք նորարարական ծրագրերի նախաձեռնություններով եւ սա, անկասկած, Հայաստանում ծրագրերի զարգացման ոլորտի համար ամենահզոր խթանն է: Սա նաեւ ստիպում է մեզ հավատալ մեր ժողովրդի հնարավորություններին», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանում հաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը սերտորեն համագործակցում է HTC-ի հետ` Android օպերացիոն համակարգի վրա աշխատող նորարարական լուծումները հայաստանյան բաժանորդներին հասանելի դարձնելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդ ընկերության առաջին պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը վճռականորեն սատարում է բաց ռեսուրսների գաղափարը, որը ծրագրեր մշակողներին թույլ է տալիս դուրս գալու նոր ասպարեզներ, ինչն իր հերթին նպաստավոր պայմաններ եւ խթաններ է ապահովում ոլորտի զարգացման համար, ինչը եւ ցույց տվեց Hakathon 2012-ը, որի ընթացքում ստեղծվեցին բբջային հաղորդակցման նորարար, հետաքրքիր եւ հարմարավետ գործիքներ եւ ծառայություններ` բջջային բաժանորդների համար», - ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: Android եւ Chrome App անվանակարգերում երեքական նախագծեր ստացան խրախուսական մրցանակներ: Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին` քան օպերատոր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play