Մայր Աթոռում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը


Մայր Աթոռում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը

  • 03-05-2012 17:03:48   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մայիսի 3-ին Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Արդեն երրորդ տարին է, որ այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է Մայր Աթոռում: 2011-2012 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային եւ մարզային փուլերը հաղթահարեցին եւ հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի եւ Երեւանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 75 աշակերտներ: Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, ինչպես նաեւ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հանրակրթական մյուս առարկաների հետ` մրցանակաբաշխության միջոցառման ընթացքում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play