Փրկենք Լուսինե Վայաչյանին


Փրկենք Լուսինե Վայաչյանին

  • 03-05-2012 21:06:21   | Հայաստան  |  Հայտարարություններ

Գրող, ակտիվիստ Լուսինե Վայաչյանի դուստրը՝ Նարե Սարկիսյանը երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել է իր մոր բոլոր ընկերներին՝ հետեւյալ կոչով? «Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող... Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա եւ լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում: Օրգանիզմը մանրից սկսում ա քայքայվել ամեն հավանական ու անհավանական տեղում: Իսկ երբ դրա դեմ չես պայքարում, չես բուժում, բերում ա ցեռոզի, իսկ ցեռոզն էլ էլ չասեմ` ինչի... Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ եւ մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող եւ սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում... Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»: Լուսինեին շտապ անհրաժեշտ է նախնական ընդունել 24 ամպուլա Hoffman la Roche "Pegasis" կոչվող դեղամիջոցը՝ վիճակն առավել չծանրանալու համար։ Դեղամիջոցի յուրաքանչյուր ամպուլան արժե 300 ԱՄՆ դոլար։ Բուժման ծախսը կազմում է 7200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Հաշվեհամար՝ BENEFICARY BANK HSBC Bank Armenia, cjsc Yerevan, Armenia SWIFT address: MIDLAM22 CORRESPONDENT BANK HSBC Bank USA New York US SWIFT address: MRMDUS33 LUSINE BALASANYAN 002-266609-101 Լուսինե Վայաչյանի աղջկա՝ Նարե Սարկիսյանի, Փեյփալի հասցեն՝sarkisyan.nare@googlemail.com Լուսինե Վայաչյանի փրկությանն ուղղված ֆեյսբուքյան խումբն՝ այստեղ: https://www.facebook.com/groups/430750813619598/ Լուսինե Վայաչյանի փրկության համար մայիսի 11-ին, ժամը 21:00-ին Փարպեցի 14 հասցեում գտնվող "DIY" ակումբում կկայանա բարեգործական համերգ։ Մուտքի արժեքը՝ 1500 դրամ, որը կփոխանցվի Լուսինեի հաշվեհամարին։ Լուսինե Վայաչյանի ստեղծագործությանը ծանոթանալու համար այցելեք՝ http://vayach.wordpress.com/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play