ՍԹԱՐ առեւտրային ցանցն իր կորպորատիվ պատասխանատվության միջոցառումների շրջանակում այս տարի եւս իրականացրեց ծառատունկ:
Ծառատունկին եւ դրան զուգահեռ տարածքի մաքրման աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես ՍԹԱՐ առեւտրային ցանցի ղեկավար անձնակազմն, այնպես էլ խանութների աշխատակիցները: Նրանց համատեղ ջանքերով տնկվեցին տասնյակ եղեւնիներ, մոտ 60 տնկիներ եւ 700-ից ավել տարբեր տեսակի ծաղիկներ: Ծառատունկն իրականացվեց Հրազդան եւ Երեւան քաղաքում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետների հարակից տարածքում:
«ՍԹԱՐ-ի նվիրումը շրջակա միջավայրի պահպանմանը հանդիսանում է մեր կորպորատիվ մշակույթի անբաժանելի եւ կարեւորագույն մասը: Կանաչապատման ծրագրերի միջոցով ՍԹԱՐ-ը դրսեւորում է հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ` միեւնույն ժամանակ գիտակցելով, որ այդ կերպ նաեւ մասամբ փոխհատուցում է ածխածնային հետքը»,- նշեց ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: