Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն


Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

  • 04-05-2012 16:07:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն մայիսի 4-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ վերջին ամիսներին տարածաշրջանում եւ դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների եւ սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության եւ կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն