Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը

  • 17-07-2010 17:15:36   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին մայրաքաղաքի «Միկա» սպորտային համալիրում ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարն անցկացվում է ի հիշատակ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի: Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի մամլո գրասենյակը:
Նոյյան տապան  -   Սպորտ