ԱԱԽ-ն հավանություն է տվել Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին


ԱԱԽ-ն հավանություն է տվել Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին

  • 17-07-2010 12:58:46   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանը Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական