Հայաստան վերադառնալու ակնկալիքով


Հայաստան վերադառնալու ակնկալիքով

  • 11-05-2012 17:59:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար "Հայաստանում Ֆրանսիական համալսարան" հիմնադամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` "Ոսկե հուշամեդալով", որը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը: Նշելով, որ ավարտվում է տիկին Լը Մորզելեկի աշխատանքային գործունեության ժամկետը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնում` նախարարը շնորհակալություն է հայտն ել արդյունավետ աշխատանքի համար եւ ընդգծել ռեկտորի անձնական նվիրումը: "Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով եւ կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, եւ շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները` բուհը թեւակոխել է զարգացման նոր փուլ"-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ տիկին Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով եւ վերադառնալու ակնկալիքով: Տիկին ռեկտորը շնորհակալություն է հայտնել հուշամեդալի համար` նշելով. "Ինձ համար որպես անձ մեծ պատիվ է նման պարգեւի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը եւ հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլեւս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները": Տիկին Լը Մորզելեկը շնորհակալություն է հայտնել նաեւ Ֆրանսիական համալսարանի կոլեկտիվին` նշելով, որ թիմային աշխատանքը հաջողության գր ավականներից մեկն է: Միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ