ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հոր հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում


ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հոր հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում

  • 14-05-2012 10:57:51   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից ներկայացվել է ԵՀՄՖ-ի նախագահության ուղղերձը, որտեղ ասվում է. «Խորը կսկիծով հայտնում ենք, որ Բրատիսլավայում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հայրը` Վահե Վարդանի Գրիգորյանը: ԵՀՄՖ-ի նախագահությունը իր ցավակցություններն է հղում պարոն Աշոտ Գրիգորյանին իր կրած ծանր կորստի առթիվ, ցանկանալով նրան մեծ համբերություն, արիություն եւ տոկունություն` հանուն հայրենիքի իր կատարած աշխատանքների հաջողության եւ ազգասիրական բարեգործական նպատակների իրականացման համար»: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին Բրատիսլավայում հայ առաքելական եկեղեցու արարողակարգով: Հոգեհանգստի կարգը կմատուցվի հոգեւոր հովիվ, վարդապետ հայր Բարսեղ Պիլավչյանի կողմից: Այնուհետեւ հանգուցյալի աճույնը կտեղափոխվի Երեւան: Մայիսի 19-ին ժամը 14:00-ին Երեւանի Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում կմատուցվի եկեղեցու կարգ: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը ժամը 15:00-ին: 14.05.2012թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն