Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում


 

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում

  • 21-06-2010 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա բազմաթիվ մրցանակների արժանացած «Կեղծարարները» ավստրիական գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը` գերմաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության կայքէջի, ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգգերի Հայաստան կատարած այցի առիթով:
Նոյյան տապան  -   Մշակույթ