Երկրորդ տարին անընդմեջ Արարատբանկը Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկն է


Երկրորդ տարին անընդմեջ Արարատբանկը Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկն է

  • 18-05-2012 21:28:54   | Հայաստան  |  Ֆինանսներ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Արարատբանկ ԲԲԸ-ն Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2011թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Արարատբանկի լրատվական ծառայությունից, արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկին շնորհված “TFP Award 2011” պատվավոր մրցանակը Արարատբանկ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի գլխավորությամբ Լոնդոնում գտնվող պատվիրակությանն է հանձնվել ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ: 2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ Արարատբանկը առեւտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 4-6% : Արարատբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման ծրագիրը՝ (TFP) 2010թ.-ից ներդրել է մեկ այլ գործիք եւս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 8-9%: Աշոտ Օսիպյանը կարեւորելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը` նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաեւ հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության արդյունք է: Նրա խոսքերով, այս մրցանակը նաեւ որակի նշան է եւ պարտավորեցնող գնահատական: Նշվում է, որ 2011 թվականին, ընդհանուր առմամբ, Արարատբանկն իրականացրել է շուրջ 10,264.5 հազ. ԱՄՆ դոլարի փաստաթղթային գործարքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6%-ով :
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play