«Ջոն Արքա» պիեսի ներկայացում՝ Լոնդոնում


«Ջոն Արքա» պիեսի ներկայացում՝ Լոնդոնում

  • 19-05-2012 13:06:47   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ

Մայիսի 16-ին եւ 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը: Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը եւ պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները: Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play