Շփում՝ Facebook-ում SMS հաղորդագրությունների միջոցով


Շփում՝ Facebook-ում SMS հաղորդագրությունների միջոցով

  • 22-05-2012 16:20:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր` Facebook SMS ծառայությունը թույլ կտա Facebook-ում շփվել նաեւ SMS հաղորդագրությունների միջոցով: 22-ը մայիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ «Facebook SMS» ծառայության շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու: Ակտիվացնելով այն, SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը եւ կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին: Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը եւ ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին: Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից եւ յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը: «Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ): 32665 համարին ուղարկվող հրահանգներ Գործողություն Հրահանգ Ակտիվացնել ծառայությունը ffb Թարմացնել կարգավիճակը <կարգավիճակի տեքստը> Օգնություն* help aide Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի էջում տեղադրելու համար* photo photos Անջատել ծանուցումների ստացումը stop off Նորից միացնել ծանուցումների ստացումը on start * Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում: Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ Գործողություն Հրահանգ Հավանել like Մեկնաբանել <մեկնաբանության տեքստը> Բզել (ի պատասխան) p poke Ընդունել ընկերանալու առաջարկը add Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները mute Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play