Հրդեհ.Ամբողջությամբ այրվել է ՀՀԿ գրասենյակի տանիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հրդեհ.Ամբողջությամբ այրվել է ՀՀԿ գրասենյակի տանիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-05-2012 11:49:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 22-ի, ժամը՝ 17.45-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա. Մելիք-Ադամյան 2 շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության աստիճանը գնահատելուց հետո հրդեհի վայր է ուղեւորվել եւս 7 մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` 19.02-ին: Ամբողջությամբ այրվել է տանիքը` մոտ 500 քմ մակերեսով եւ այնտեղ կուտակված տնտեսական իրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն