«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթ


«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթ

  • 01-07-2012 19:33:19   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը (CRDF Global), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր հետաքրքրված կողմերին հրավիրում է մասնակցելու STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհների մրցույթին: Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաները բացահայտումը եւ զարգացումը Հայաստանում: Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առեւտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը եւ/կամ հետագա զարգացմանը: Ծրագրերի առավելագույն ժամկետը 12 ամիս է: Հատկացվող գումարը կազմում է մինչեւ 15,000 ԱՄՆ դոլար: Վերջնական հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ 2012թ. հուլիսի 15-ը, ժամը 18:00-ը (EST) էլեկտրոնային եղանակով: Մրցույթի մանրամասն Հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, եւ Դիմումի ձեւը (անգլերեն/հայերեն) կցված են: Հարցերի դեպքում, համապատասխան նամակ ուղարկեք sophia@eif.am հասցեով: Հարգանքներով՝ ՁԻՀ-ի թիմ STEP Application Form final ENG STEP Grant Competition Announcement final ARM STEP Grant Competition Announcement final ENG STEP Grant Competition Application Form final ARM
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play