Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը


Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը

  • 24-05-2012 17:37:29   |   |  Տնտեսություն

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ մասնակցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս համատեղ ծրագիրը հանդիսանում է Արցախ-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից մեկը եւ ըստ ամենայնի կնպաստի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտոնատար անձինք, "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն