ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով
հատուկ զեկուցողը այցելել է «Էրեբունի» ՔԿՀ
15-06-2010 16:26:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատության
նախարար Գեւորգ Դանիելյանը հունիսի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու
իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող
Մարգարետ Սեկագյայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Մ.Սեկագյան
հետաքրքրվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի,
ինչպես նաեւ ձերբակալված ու կալանավորված անձանց պահման պայմանների
բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Գ.Դանիելյանը թվարկել է նշված բնագավառներում արդեն արված
քայլերի ու արդյունքների մասին, կարեւորելով դրանց շարունակական
բնույթն ու դրական տեղաշարժը:
Հանդիպման վերջում Մ.Սեկագյան խնդրել է նախարարին աջակցել
մոտակա ժամանակներում ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի
ազգային լեզվով թարգմանության գործին:
Ըստ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա
Մշեցյանի, մինչեւ նախարարի հետ հանդիպելը պատվիրակությունը այցելել
էր «Էրեբունի» ՔԿՀ, հանդիպել հիմնարկի պետի եւ մի քանի
դատապարտյալների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրել նրանց պահելու
պայմանները: