Բելառուսը եւ Ռուսաստանը էներգետիկ պատերազմ չեն սկսի


Բելառուսը եւ Ռուսաստանը էներգետիկ պատերազմ չեն սկսի

  • 22-06-2011 11:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ էներգետիկ պատերազմ չի սկսվի։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի»-ն, Բելառուսը ուշացրել Է «Ինտեր ՌԱՕ»-ին պարտքի մարումը, եւ ռուսական ընկերությունը հայտարարել էր, որ հունիսի 22-ին կդադարեցնի էներգամատակարարումը, սակայն վերջին պահին համաձայնել էր դեռեւս չդիմել այդ քայլին: Բելառուսը 2009թ.-ին ձեռք է բերել 2,9 մլրդ կՎտժ, կամ 18,4%-ը Ռուսաստանի էներգետիկ արտահանմանումից: Երկրի պարտքը օգտագործված էներգիայի դիմաց հասել է 1,5 մլրդ ռուբլու: Բելառուսը սա բացատրել է ճգնաժամով` կապված ռուսական ռուբլու գնման խնդիրների հետ: Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը համաձայնել է, որ Բելառուսը պարտքը մարի մինչեւ հուլիսի 5-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play