Իր գործունեությունն է սկսել «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը


Իր գործունեությունն է սկսել «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը

  • 26-05-2012 15:19:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2011թ.-ի հոկտեմբերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվել եւ իր գործունեությունն է ծավալում «Տիեզերք» ակումբը, որի հիմնադիրն է աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի նախկին գիտաշխատակից Ավետիք Գրիգորյանը: Ակումբի գործունեության հիմնական շեշտը դրված է ուսուցողական պարապմունքների անցկացման վրա, որոնք կատարվում են Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքում զետեղված նյութի հիման վրա` հեղինակի կողմից պատրաստված հետաքրքրաշարժ պրեզենտացիաներով: Ակումբի դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ակումբը ղեկավարում է երիտասարդ աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Լեւոն Արամյանը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, այս տարվա ապրիլից կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» իր գործունեությունն է սկսել իր տեսակով Հայաստանում առայժմ միակ աստղացուցարանը: «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է իր տեսակով եւ միտված է հասարակության մեջ մեծ սեր առաջացնել դեպի աստղագիտությունը, ինչպես նաեւ դպրոցահասակներին գիտականորեն հիմնավորված աստղագիտական գիտելիքներ մատուցել: Աստղացուցարանում ցուցադրվում են ֆիլմեր, որոնք ստեղծված են հատուկ 360? (այսինքն բոլոր կողմերից), ինչպես նաեւ գլխավերեւում ցուցադրման համար, այն հիանալի տարածական զգացողություններ է պատճառում, ավելի բնական քան մնացած այլ տարածական ցուցադրման միջոցները: Այն հնարավորություն է ընձեռում նաեւ արհեստականորեն ստեղծել վիրտուալ երկինք եւ օգտվողներին ծանոթացնել երկնակամարի պայծառ աստղերի եւ հայտնի համաստեղությունների հետ: Աստղացուցարանի ծառայություններից արդեն հասցրել են օգտվել ավելի քան 400 հոգի, ովքեր իրենց հիացմունքն են արտահայտել աստղացուցարանի մասին: Առայժմ այնտեղ ցուցադրվում են աստղագիտական 4 ֆիլմեր եւ 1 անիմացիոն ֆիլմ: Վերջերս ակումբը ձեռք է բերել նաեւ 20 սմ տրամագիծ ունեցող հայելիով սիրողական աստղադիտակով, որով դիտվում են երկնքի զանազան հետաքրքրաշարժ օբյեկտներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play