Կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնի բացումը


Կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնի բացումը

  • 29-05-2012 18:04:04   | Հայաստան  |  Մշակույթ

Արդեն երկրորդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը 29-ը մայիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնի բացումը: Արդեն երկրորդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Արվեստում կարեւոր է առնչումը նոր երեւույթի, նոր անունների հետ: Հովանավորելով «Նոր անուններ» փառատոնը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերահաստատում է իր մտադրությունն ու հաստատակամությունը` օգնել պատանի հայ կատարողներին, խրախուսել նրանց աշխատասիրությունը, սերն ու նվիրումն արվեստին: Փառատոնը թույլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարավորություններն ու կարողությունները բացահայտելու եւ զարգացնելու համար: Դա հատկապես կարեւոր է կատարողական արվեստում, որտեղ նորն արագ ու հեշտ չի ձեւավորվում: Դրա համար տարիներ են պետք, մեծ ու քրտնաջան աշխատանք: Պետք է հուսալ, որ այս պատանիներց մի քանիսը կկարողանան ապագայում անշրջելի էջեր գրել արվեստի պատմության մեջ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2012թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երեւանում կիրականացնի «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու են հրավիրված մինչեւ 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա), ովքեր երեւանյան ունկնդրին կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով: «Նոր անուններ»-ի այս տարվա մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակով ավելի է մեկնարկային տարվա մասնակիցների քանակից: Տարբերվում է նաեւ աշխարհագրությունը: Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբերի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ համագործակցությամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ եւ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, ովքեր բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում: Փառատոնային օրակարգը կներառի նաեւ մասնակիցների համար մշակութային ծրագիր (այցելություններ Երեւանի կարեւորագույն մշակութային հուշարձանները, զբոսանք Սեւանա լճում, այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին), որը պատանի երաժիշտներին թույլ կտա ոչ միայն առավել մտերմանալ, այլեւ օտարազգի մասնակիցերին կներկայացնի Հայաստանը եւ հայ մշակույթը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play