Մեկնարկեց «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը


Մեկնարկեց «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը

  • 01-06-2012 17:15:55   | Հայաստան  |  Հասարակություն

Orange-ը եւ Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը: Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա խորհրդին համահունչ` Orange Հիմնադրամը եւ Վորլդ ՎիժնՀայաստանը այսօր մեկնարկում են մի նախագիծ, որը թույլ կտա Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի եւ աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել եւ հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կնվիրաբերեն 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կկրկնապատկի այն գումարը, որը հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում եւ կտրամադրի այն Վորլդ Վիժն Հայաստանին: Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի եւ անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում եւ իր փորձագետների եւ սոցիալական աշխատողների ջանքերով կկազմակերպի մասնագիտական աշխատանքներ ընտանիքների հետ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում ծնողները կկարողանան երեխաներին պահել ընտանիքում: «Երեխաներն Orange Հիմնադրամի հոգածության կետրոնում են եղել միշտ: Սակայն կան երեխաներ, որոնք ավելի շատ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Այս նախագծի ամենակարեւոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը: Որքան նվիրաբերեն մեր բաժանորդները բոլորը միասին, նույնքան էլ կտրամադրի Orange Հիմնադրամը: Սա այնպիսի նախագիծ է, որը պիտի միավորի մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար: Այս ծրագրի ընթացքում հուսով ենք, որ Orange Հիմնադրամի եւ մեր բաժանորդների շնորհիվ բազմաթիվ երեխաների կյանքում կլինի շոշափելի դրական փոփոխություն»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: Նախագիծը կտեւի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի եւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Հանգանակված գումարի մի մասը Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցների ջանքերով կտրամադրվի ընտանիքի առօրյա հոգսերին, ինչպես սնունդ, հագուստ եւ այլն, իսկ մյուս մասը կհատկացվի փոքրիկ եկամուտի աղբյուրի ստեղծմանը, որը պիտի թույլ տա ընտանիքին հետագայում դառնալ ինքնուրույն: Վորլդ Վիժն Հայաստանը իր ծրագրերի շրջանակներում աջակցել է մի շարք ընտանիքների՝ երեխաների հետ վերամիավորման գործում: Այս պահին առանձնացվել են ընտանիքներ Հայաստանի հեռավոր համայնքերից՝ Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում, ովքեր աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան հոգալ երեխաների հիմնական կարիքները եւ պահել նրանց ընտանիքում: Ընտանիքերի ընտրման չափանիշներն են եղել` բազմազավակ ընտանիքներ, սոցիալ-տնտեսական վատթար պայմաններ ունեցող: Այս ընտանիքներն ապրում են առողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտում, այսինքն՝ աջակցության արդյունքում կարող են դառնալ հասարակության լիարժեք միավոր՝ դաստիարակելով առողջ երեխաներ ու քաղաքացիներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն